Առողջապահության լրատու 1.2010
Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար
Գրեթե յուրքանչյուր ոք իր կյանքում շրջապատի հետ շփվելիս զգացել է տագնապ կամ լարվածություն: Օրինակ, ինչպես եք ձեզ զգում, երբ քննադատում են, կամ ինչպիսին է ձեր ինքնազգացողությունը գործընկերոջ հետ վիճաբանելուց հետո: Չենք խոսում արդեն անծանոթ լսարանի առջև ելույթից առաջ ձեր ապրումների մասին:
Անշնորհք, հիմար, նյարդային կամ անվստահ երևալու վախը ստիպում են հուզվել: Նման իրավիճակը իրավամբ կարելի է համարել ստրեսային, գտնում են հոգեբանները:
Իհարկե, շատերը այդ վիճակը համարում են լոկ թյուրիմացություն, որը հաջորդ անգամ չի կրկնվի: Սակայն ոմանց համար հասարակության առջև այդ վախը լուրջ խնդիր է, որը հաղթահարել հնարավոր չէ:
Ինչպես տարբերել սոցիալական վախը սոցիալական ֆոբիայից` սևեռուն վախից:
Եթե նման վիճակ ծագում է երբեմն, իսկ հուզմունքն արագ անցնում է, ապա անհանգստանալու կարիք չկա: Դա լոկ արձագանքն է տհաճ վիճակի, որը և բարձրացրել էր անհանգստության մակարդակը: Եթե վերոնշյալ հանգամանքները պատահում են շատ հազվադեպ, սակայն նման ապրումների մասին մտքերը հանգիստ չեն տալիս և ստիպում են խուսափել մարդկանց հետ շփվելուց կամ հասարակական վայրեր հաճախելուց, ապա կարելի է վստահորեն ասել սոցիաֆոբիայի առկայության մասին:
Սոցիաֆոբիան շրջապատող մարդկանց կողմից կշտամբանքի արժանանալու վախն է, որը կրում է սևեռուն բնույթ:
Հաճախ սոցիաֆոբիան չի ընկալվում որպես վախ, այլ ի հայտ է գալիս որպես անցանկալի, մերժված լինելու զգացում կամ սոցիալակամ բնույթի խնդրի լուծում: Օրինակ, դա կարող է լինել բողոք աշխատանքի ընդունվելիս տեստավորման ենթարկվելու, հիվանդանոց գնալու կամ բժշկին տուն կանչելու դեմ, խանութ կամ ռեստորան, սպորտդահլիճ կամ լողավազան գնալու անվճառականություն կամ խուճապ:
Երբեմն հասարակության առջև վախը բացահայտվում է կաշկանդվածությամբ, ձեռքերի դողով, կարմրությամբ, քրտնելով, սրտխառնոցով, գլխապտույտով, արգելակմամբ:
Մի շատ դեպքերում վախն ի հայտ է գալիս օտարի ներկայությամբ ուտելիս, հեռախոսային խոսակցության ժամանակ, հանրային զուգարանից օգտվելիս, քաղաքային տրանսպորտում երթևեկելիս, սեռական հարաբերությունների և այլ իրավիճակներում:
Մարդիկ, ովքեր տառապում են սոցիաֆոբիայով ձգտում են լավ տպավորություն թողնել շրջապատի վրա, սակայն միաժամանակ կասկածում են, որ իրականում դա իրենց հաջողվում է: Օրինակ, անթերի աշխատելով ջանում է կանխել գործընկերների կամ պետի քննադատությունը: Նա երբեք չի ասի ՙոչ՚, նույնիսկ եթե խնդրանքը հակասի նրա հետաքրքրություններին և ցանկություններին: Եվ տանն էլ նա զիջում է բոլորին և ամեն ինչում:
Սոցիաֆոբիայով տառապողը խուսափում է այն իրավիճակներից, երբ մյուսներն իրեն կարող են մերժել:
-
Մի դեպքում մարդիկ առավելապես վախենում են սոցիալական շփումների հետևանքներից: Այդպես է լինում, երբ մարդ չի համարձակվում խանութին վերադարձնել խոպան ապրանքը կամ խուսափում է պետի հետ խոսել աշխատավարձի բարձրացման մասին: Հասկանալի է, որ նրանց համար ավելի դյուրին է հրաժարվել նյութական որևէ բարիքից, քան հանդուրժել իր հասցեին արված զրուցակցի մեղադրանքները, որոնք, բացի այդ, կարող են դառնալ հասանելի հասարակությանը:
-
Այլ դեպքերում նրանց համար շատ կարևոր է շրջապատի համար լինել դրական կամ նույնիսկ բացարձակապես անբասիր անձնավորություն: Այստեղ անձը կարող դառնալ պատանդ սեփական իմիջի: Օրինակ, պատահում է այնպես, որ սոցիաֆոբիայով տառապողը ընկերական շրջապատում իրեն պահում է աշխույժ, կատակում է, իր մասին պատմում է անհավանական պատմություններ և նույնիսկ ծիծաղում է ուրիշների թերությունների վրա: Թվում է, նա այնքան ինքնավստահ է: Իրականում նա ջանում է թաքցնել իր տագնապը և կանխել շրջապատի կողմից հնարավոր անբարյացկամությունը: Նրա համար նման միջոցառումը ծանր փորձություն է:
Սոցիաֆոբիայով տառապողի համար տագնապի հիմնական պատճառն այն է, որ նա համոզված է, որ շրջապատի ուշադրությունն անպայման կրում է բացասական բնույթ:
Նման մարդիկ ուրիշների մոտ վախենում են թողնել թույլ կամ հիմար տպավորություն (չնայած դրա համար իրականում չկա ոչ մի հիմք): Շրջապատի մարդիկ սովորաբար սոցիաֆոբիայով տառապաող մարդկանց մասին արտահայտվում են բավական մեղմ, քան նա ենթադրում է: Մարդն այնպես է կառուցված, որ ընկալելում է աշխարհը, այդ թվում և շրջապատի ռեակցիան, սեփական ենթադրությունների պրիզմայի միջով: Այդ իսկ պատճառով, սոցիաֆոբիայով տառապաող մարդկանց դժվար է ընդունել սեփական հասցեին արված հաճոյախոսությունները և ասել դրանք ուրիշներին:
Նրանք ջանում են թաքցնել բնավորության իրենց ՙիրական՚ գծերը կամ արտաքին թերությունները: Նրանց թվում է, թե իրենց ՙիրական՚ բնույթը պարզապես անտանելի է և երբ որևէ մեկը կիմանա, թե ինչ է թաքնված ՙքաղաքավարության դիմակի՚ ներքո, ապա նրանք անմիջապես ծիծաղի առարկա կդառնան և հասարակության կողմից կմերժվեն: Օրինակ, եթե մարդ գտնում է, որ վատ ֆիգուրա ունի, երբեք չի համաձայնվի լողավազան կամ ծովափ գնալու առաջարկին: Սոցիաֆոբիայով տառապող անձինք հաճախ են իրենց համարում անհետաքրքիր, ձանձրալի և միջակ ունակությունների տեր մարդիկ և այդ իսկ պատճառով հրաժարվում են երեկոների կամ ընկերների հետ ժամանակ անցկացնելու հրավերներից:
Շփման վախը սովորաբար ծագում է 12-ից և 20 տարեկան հասակում: Դա այսպես կոչված պատանեկան շրջան է: Այն ցանկացած մարդու կյանքում ամենաբարդ շրջանն է. չէ որ դա անցումն է մանկությունից դեպի չափահասություն:
Այդ շրջանում նա շատ բան կյանքում կատարում է առաջին անգամ. գիտակցաբար ապրում է սեռական հակումը, ինքնուրույն ընտրում ընկերներին, հետաքրքրությունները, հագուստի ոճը, պատասխանատու լինում սեփական արարքների համար և այլն: Հաճախ պատանիներն այդպիսի պահերին զգում են ուժեղ լարվածություն:
Հասարակության մեջ առաջին մուտքով է պայմանավորված անձի ապագա վերաներմունքը սոցիալական տարբեր փոխհարաբերությունների նկատմամբ:
Վախը, որ ծագում է շփումների ժամանակ բացասական փորձի արդյունքում, հետագայում դառնում է հուզական վահան, անհատին պահպանելով շրջապատի կողմից բխող վտանգից:
Այլ խոսքով, սոցիաֆոբիայի գլխավոր պատճառներից մեկը կարող է լինել փորձի բացակայության պատճառով ծագած անվստահությունը:
Իսկ ձեզ մոտ ինչպես է
Նրանց համար, ովքեր կասկածում են, որ սոցիաֆոբիա ունեն, առաջարկվում է հետևյալ թեստը:
-
Մտեք հագուստեղենի կամ կոշկեղենի հարուստ մի խանութ, փորձեք մի քանի բաներ և հեռացեք առանց որևէ բան գնելու:
-
Անցորդներից մեկին հարցրեք դեպի շենքը տանող ճանապարհը, որի դիմաց դուք կանգնած եք:
-
Շուկայի կենտրոնում սկսեք երգել:
-
Խանութում վճարելով գնումների համար, պարզում եք, որ փողը չի բավարարում:
-
Զանգահարեք որևէ տեղեկատու ծառայություն և մեկ զանգի ընթացքում հարցրեք ոչ պակաս 5 բան:
-
Ռեստորանում խնդրեք մատուցողին փոխել ձեր ճաշատեսակը:
-
Ընդունեք հրավեր այնպիսի միջոցառման, որին չեք ուզում գնալ:
-
Խոշոր գումարի պարքտ արեք ոչ լավ ծանոթից:
-
Ժողովի ժամանակ ելույթ ունեցեք ռացիոնալիզատորական առաջարկով:
-
Փողոցում մոտեցեք ցանկացած մարդու և առաջարկեք ծանոթանալ:
Եթե նույնիսկ այն միտքը, թե պետք է կատարել այս խնդիրները, ձեզ սարսափեցնում է, նշանակում է, ցավոք, դուք տառապում եք սոցիաֆոբիայով: Այդ դեպքում ընդունեք վերանշյալ առաջարկները որպես գործողության անցնելու հրահանգ: Եթե այդ 10 կետերի կատարումը ձեզ համար դժվար չի լինի, կարող համարել, որ դուք ազատվեցիք հասարակության առջև վախից:
Կարդացեք նաև
Ներկայացնում ենք ՀՀ կառավարությունում ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին (մամուլի և զանգվածային...
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալիին...
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու համար մի քանի եղանակներ առաջարկենք, ցրելով այն առասպելները որոնք վերաբերում են քաղցրեղենին: Շատերն են սիրում անուշեղեն...
Ոչ հեռավոր` 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով...
Եղանակային մելամաղձության դեմ պայքարելու համար մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Ցուրտ եղանակներին հաճախ է պատահում, որ մարդն իրեն թույլ է զգում: Որովհետև ցերեկվա տևողությունը շատ կարճ է, օդի...
Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե′ որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս, և թե′ որպես առանձին ցավային միավոր...
Օդի տարերքի նշանները` Ջրհոսը, Երկվորյակներն ու Կշեռքը տղամարդկային ակտիվ Յան էներգիայի կրողներն են: Օդի հովանավորյալների համար հիմնականը մտավոր գործունեությունն է, որով էլ նրանք սիրով են զբաղվում...
«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...
Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել...
Բրիտանուհիներն արդեն հարկ է հաշտվեն այն մտքի հետ, որ 60 տարին թոշակային տարիք չէ, այլ ընդամենն ապրած կյանքի կեսը: Հայտնի է, որ գիտնականները բացահայտել են գենը, որը հնարավորություն կընձեռի...
Հայտնի է, որ ավելորդ քաշը, բացի սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման վտանգ պարունակելուց, բարձրացնում է նաև բջիջների քաղցկեղային...
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...
Մենք արդեն սովորել ենք, որ մերսումը դա բուժական մեթոդ է, որը նպաստում է արյան, ավշի, միջհյուսվածքային հեղուկի շրջանառությանը, նաև մաշկի մահացած բջիջների հեռացմանը: Սակայն մերսումն ունի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն